211652_close_icon
views-count778 դիտում article-date 15:28 08-05-2015

«Աստղային պատերազմներ»-ի 8-րդ մասը կնկարահանվի Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի գանձապետ Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ «Lucasfilm» կինոընկերությունը 135 մլն եվրո կներդնի նոր ֆիլմի նկարահանման համար և մոտ 3000 աշխատատեղ կստեղծի: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, աա կլինի 4-րդը «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի սերիաներից, որ կնկարահանվի Մեծ Բրիտանիայի տարածքում: Ֆիլմի 8-րդ մասի նկարահանումները կսկսվեն 2016-ին` Ռայան Ջոնսոնի ղեկավարությամբ:

Նմանատիպ նյութեր