Ջենիֆեր Լոուրենսն ընդամենը մի քանի տարում սկսել է հսկայական հոնորարներ ստանալ իր դերերի համար
Ամերիկյան երիտասարդ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ընդամենը մի քանի տարում սկսել է հսկայական հոնորարներ ստանալ իր դերերի համար, ընդ որում՝ ոչ միայն «Քաղցած խաղեր» ֆիլմի համար, որի կինոշարքի առաջին մասից հետո նրա հոնորարն ավելացել է 40 անգամ։
Ինչպես տեղեկացնում է «The Hollywood Reporter»-ը, ֆիլմի առաջին մասի համար նա ստացել է 500.000 դոլար, 2-րդ մասի համար՝ 10 մլն դոլար։ Կարելի է ենթադրել, որ եզրափակիչ մասերի համար հոնորարը կկազմի առնվազն 20 մլն դոլար։