Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տեղեկություններով, հաղթել են պահպանողականները, իսկ Դևիդ Քեմերոնը վարչապետի պաշտոնում մնալու հնարավորություն ունի: Նրանք կարող են ստանալ 329 մանդատ, ինչը բավարար է միակուսակցական կառավարություն ձևավորելու համար:
Լեյբորիստները համայնքների պալատում կստանան 233, իսկ լիբերալ դեմոկրատները` ընդամենը 8 տեղ: