9890 դիտում
13:12 08-05-2015
Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, որդու հետ կապված սկանդալային միջադեպի մասին
Այսօր՝ մայիսի 8-ին, ԵԿՄ տոնին Էջմիածնում ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փորձեց նրանից պարզաբանում ստանալ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի կապված, սակայն Ս. Խաչատրյանը պատասխանեց, որ չի ցանկանում խոսել:
Նա անգամ չցանկացավ ԵԿՄ-տոնի հետ կապված մեկնաբանություն անել: Միայն ավելացրեց, որ ինքն իր բոլոր ասելիքները և մտածածը եկեղեցում առ Աստված փոխանցել է աղոթքի միջոցով՝ կրկին մի քանի անգամ ասելով, որ չի ցնականում խոսել որևէ թեմայով և խնդրեց իրեն հանգիստ թողնել:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51695/]հայտնել էր[/url], որ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն հայտնել էին, որ աջ աչքի վնասվածքով՝ կոպի պատռվածքով իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս: Սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև:
Նմանատիպ նյութեր
3816 դիտում
15:13 06-08-2015
Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, որդու` հոգեկան խնդիրներ ունենալու մասին
13635 դիտում
16:30 03-09-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան՝ նոր պաշտոն ստանալու մասին
3034 դիտում
18:59 07-04-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան միաձայն խորհրդի նախագահ է ընտրվել
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»