211652_close_icon
views-count3816 դիտում article-date 15:13 06-08-2015

Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, որդու` հոգեկան խնդիրներ ունենալու մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիցկան, հերքում է, որ որդին հոգեկան խնդիրներ ունի։ Այս մասին նա ասաց կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում` արձագանքելով վերջին լուրերին, թե կալանավորված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հոգեկան խնդիրներ ունի, ինչի պատճառով նաեւ ծառայության չի մեկնել։ Սակայն հաստատեց տեղկությունը, որ որդին չի ծառայել։ Խոսելով պատճառների մասին նշեց, որ պատճառը երկու տարի առաջ իրենց տան մոտ հնչած կրակոցներն են։ Որդին եւս ներգրավված է եղել դատական գործընթացում, հետեւաբար, ծառայության մեկնելը հետաձգվել է։ Արձագանքելով հարցին, թե հնարավոր է` որդու հետ կապված վերջին՝ <Սդղի գոլ> կոչվող տարծքում տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական տա, ասաց, որ չի կարծում, որ իր հրաժարականով կուրախացնի լրագրողներին։ Ավելի վաղ էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով, հուլիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տիգրան Խաչատրյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Խաչատրյանի փաստաբանը անգամ միջնորդել էր քննիչին, որպեսզի իր պաշտպանյալը խոշոր չափի գրավի դիմաց չձերբակալվի և քննիչի կայացրած նախորդ որոշումը, այն է՝ մարզպետի որդին ստորագրությամբ չբացակայի բնակավայրից, ուժի մեջ մնա, սակայն քննիչը մերժել էր: Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս: Սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ երկու կողմից էլ կային վիրավորներ: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր