Եվրոպայի Լիգա. «Սեւիլիան» անկասելի է
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիրը՝ իսպանական «Սեւիլիան» սեփական հարկի տակ ընդունել էր իտալական «Ֆիորենտինան»:
Իսպանացիները մեծ վերելքով անցկացրեցին հանդիպումը եւ կասկած չթողեցին, թե ով է այս զույգի ֆավորիտը: «Սեւիլյան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց իտալացիների դարպասը եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Սեւիլիա» («Սեւիլիա, Իսպանիա) - «Ֆիորենտինա» (Ֆլորենցիա, Իտալիա)՝ 3:0
Ալեքս Վիդալ, 17, 52, Կեւին Գամեյրո, 75