Եվրոպայի լիգա. Անկասելի Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Անդերլեհտի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է բելգիական «Անդերլեհտին»:
Հանդիպման արդեն 9-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անկասելի հարվածով բացեց հաշիվը: Սա հայ ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր մրցաշարում: