211652_close_icon
views-count6141 դիտում article-date 09:14 08-05-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 Opel-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 90/2 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Արման Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 34 LT 785 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Էդվին Մովսիսյանի վարած Opel Vectra մակնիշի 21 PT 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Է. Մովսիսյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները: Օպերատիվ են գործել 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր