«Բարսելոնա»-«Բավարիա». ուշագրավ փաստեր
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/07/52007/]հանդիպումից[/url] (3:0) հետո մի շարք ուշագրավ վիճակագրական փաստեր են արձանագրվել:
Մասնավորապես, Լիոնել Մեսին «Բավարիայի» հետ խաղում հաղթող է դուրս եկել գնդակի համար օդային բոլոր պայքարներում: Այսինքն, հարյուր տոկոսանոց արդյունք:
Ընդամենը 14 տոկոս է կազմել գնդակի համար պայքարում «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգի հաջող գործողությունները:
Արդեն նշել ենք, որ դուբլի շնորհիվ Մեսին Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 77-ի եւ մրցաշարի ռմբարկուների աղյուսակում դուրս եկավ 1-ին տեղ՝ շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին:
17:0՝ այսպիսին է «Բարսելոնայի» վերջին երեք հանդիպումների ընդհանուր արդյունքը:
Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում հարձակողական եռյակի խաղացողները՝ Նեյմարը, Մեսին եւ Սուարեսը բոլոր մրցաշարերում խփել են 108 գնդակ: Համեմատության համար նշենք, որ «Բավարիայի» բոլոր խաղացողները՝ միասին վերցրած, 117 գոլի հեղինակ են դարձել:
«Բարսելոնայի» հետ խաղում Մանուել Նոյերը հինգ «սեյվ» է կատարել: Դա նրա ամենաբարձր ցուցանիշն էր ՉԼ-ի այս մրցաշարում:
Մեսին այս մրցաշրջանում առաջին խաղացողն էր, որը «Բավարիայի» դարպասը գրավեց տուգանային հրապարակի սահմաններից դուրս: