211652_close_icon

«Գոլդ» համարանիշներով Audi Q7-ի վարորդը խախտելով օրենքը՝ անհասկանալի ու անհոդաբաշխ բառեր արտահայտելով, գող կատվի նման ճողոպրեց խախտման վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count21875 դիտում article-date 18:42 07-05-2015
Երևանում կան վարորդներ, ովքեր իրենց դնելով «գոլդ տղու» տեղ, «գոլդ» համարանիշներով իրենց երկաթյա նժույգները կայանում են՝ որտեղ ուզեն և ոնց ուզեն ու միացնում են մեքենայի վթարային լուսարձակը, թե իբրև՝ «հայ, հարայ, հասեք, մեքենաս խոտանվել է ու չեմ կարող զվռնել քաղաքում»: Հիմնականում նման բնույթի խախտումներ կատարում են ոսկե երիտասարդները կամ այսպես ասած՝ «պապայի բալաները»: Այսօր՝ մայիսի 7–ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցում ֆոտոլրագրողը լուսանկարների և տեսանյութի շարք է արել, որով երևում է, թե ինչպես Audi Q7 մակնիի 88 AO 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը 15 րոպե ավտոմեքենան կայանել 2-րդ շարքում, ինչը վթարային իարավիճակ էր ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների համար, քանի որ ավտոմեքենաները այդ թվում՝ քաղաքային երթուղային տաքսիներն ու տրոլեյբուսը, մեծ դժվարությամբ էին փորձում շրջանցել «աս» վարորդի երկաթյա նժույգը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը ու երբ իրենց անպարտելի համարող ոսկե երիտասարդները նկատեցին, որ տեսանկարահանվում է ավտոմեքենան, իրենց լեզվով ասած՝ բարդաչոկը պեղեցին ու «ծնեցին» ավտոմեքենայի տեխնիկական կտրոնը և այն, ասես կայույքի զարդ, խցկեցին դիմապակու արանքում: Վերջում հայտնվեց մեծն «աս» վարորդը և քթի տակ անհասկանալի ու անհոդաբաշխ արտահայտություն ասելով, առանց ամրագոտին կապելու՝ իր ընկերոջ հետ հեռացան խախտման վայրից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կհայտնաբերեն օրինախախտ վայ վարորդին և վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո նա կիմանա, որ «չալաղաջ» խախտումների համար «չալաղաջ» գումարով է տուգանվելու: Լուսնկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր