211652_close_icon
views-count1145 դիտում article-date 16:58 07-05-2015

2015թ. առաջին 4 ամիսներին ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում 40 դատապարտյալ է ենթարկվել վիրահատության

2013թ. ընթացքում 422 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են: 2014թ. ընթացքում 708 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 117 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են: Միայն 2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում 200 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ, իսկ նրանցից 40-ը՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են վիրահատության: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց բժշկական սպասարկումը գտնվում է քրեակատարողական ծառայության ղեկավարության խիստ հսկողության ներքո: Հարկ է նշել նաև, որ նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվում են համապատասխան բժշկական կենտրոններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, բուժումը կատարվում է նաև պետական պատվերի շրջանակներում: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր