«Դատապարտյալների հիվանդանոց»-ում 51-ամյա դատապարտյալ է մահացել
ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ ժամը 23:15-ին, մահացել է դատապարտյալ, 51-ամյա Տիգրան Վ. Ղազարյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՔԿՀ ծառայությունից:
Մահացած դատապարտյալը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում էր ստացել 2011 թվականից: Տ. Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: