Հրադադարի ռեժիմ այլևս գոյություն չունի, Միսնկի համաձայնագիրն ավարտվել է. Լիտվայի նախագահ
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Մինսկում ձեռք բերած համաձայնագիրն Ուկրաինայի արևելքում կրակի դադրեցման մասին չի պահպանվում և փաստացի այլևս գոյություն չունի։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն,Գրիբաուսկայտեն մասնավորապես նշել է. «Հրադադարի ռեժիմ այլևս գոյություն չունի։ Անկասկած, իրավիճակն ամեն օր փոխվում է, սակայն մենք հիմնվում ենք ՆԱՏՕ-ի տեղեկատվության վրա, իսկ ՆԱՏՕ-ի տեղեկատվությունը հետևյալն է՝ Միսնկի համաձայնագիրն ավարտվել է»: