Բիլ Գեյթսը բուժկենտրոնների ցանց կկառուցի Աֆրիկայում և Ասիայում
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է Ասիայի և Աֆրիկայի երկրներում բուժհաստատությունների ցանց կառուցելու մտադրության մասին: Նպատակը մանկական մահացության կրճատումն ու համաճարակների կանխումն է:
Gates Foundation ընկերությունը հիվանդությունների մոնիթորինգի համար նախատեսված բուժհաստատությունների ցանցի ֆինանսավորման համար ծրագրում է նախնական 75 մլն դոլար ներդնել: