211652_close_icon
views-count578 դիտում article-date 15:17 07-05-2015

Իրականացվում են բարեգործական մարդասիրական օգնության ծրագրեր

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014թ. բարեգործական ծրագրերի կատարման հաղորդումը: 2014թ. ընթացքում երկրում այդպիսի ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 1.89 մլրդ դրամ: 2014թ. ընթացքում հաստատված 244 երկարաժամկետ ծրագրերից 112-ը վերաբերում է շինարարությանը: Մասնավորապես, վերակառուցվել և նորոգվել են 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ և 7 բուժհաստատություն: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրով նախատեսված է վերակառուցել ջրամատակարարման ցանցը, ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները փոխարինելու միջոցով բարելավել մայրաքաղաքի ջրամատակարարումը: Հաշվի առնելով, որ համաձայնագրով ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսի ֆինանսավորում նախատեսված չէ, ՀՀ կառավարությունը որոշել է կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքի պատվիրատուի գործառույթը պատվիրակել «Երևանջուր» ՓԲԸ-ին:

Նմանատիպ նյութեր