Սերժ Սարգսյանի, ևս 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ռ․ Քոչարյանի նոր գործի շրջանակում
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Այս մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ռ.Ք.-ն, 1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, մի շարք անձանց հետ հանցակցությամբ և առաջնորդվելով անձնական ու մասնավոր շահերով, պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող` առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու, ինչպես նաև այդ գույքի հանցավոր ծագումը քողարկելու և դրա ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով:
Կոմիտեից հայտնեցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: