Եմենը զորք է խնդրել ՄԱԿ-ից
ՄԱԿ-ում Եմենի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել կազմակերպության Անվտանգության խորհրդին, որով խնդրել է միջազգային հանրությանը անհապաղ ցամաքային զորք մտցնել Եմեն` հանրապետությունը փրկելու համար:
Նամակում նշված է, որ զորքն անհրաժեշտ է մտցնել նախևառաջ Ադեն և Թայիզ քաղաքներ:
Եմենի իշխանությունները նաև կոչ են արել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին փաստաթղթավորել անպաշտպան բնակչության նկատմամբ բարբարոսական խախտումները: