«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը վերաբացվել է
Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը վերաբացել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ընդ որում` գրասենյակի խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերը և սարքավորումները չեն վերադարձվել ռադիոկայանին:
Հիշեցնենք, որ 2014թ-ի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի դատախազությունը կնքել էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը` առգրավելով փաստաթղթերը, ֆոտո և տեսասարքավորումները: