Եվրամիությունը՝ Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի փակման մասին
Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը դադարեցնելու ադրբեջանական իշխանությունների որոշումը և ռադոկայանի աշխատակազմի տներում անցկացված խուզարկությունը:
ԵՄ-ն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է խոսքի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները և կոչ անում ապահովել անկախ լրատվամիջոցների խոսքի ազատությունը:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը մեղադրվում է մեքենայությունների և ֆինանսական խարդախությունների մեջ: