Ադրբեջանում մեկը մյուսի հետևից հարցաքննվում են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները
Ադրբեջանի ոստիկանությունը «Ազատություն» ռադիոկայանի հերթական աշխատակցին՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին է կանչել հարցաքննության, հաղորդում է Turan գործակալությունը:
Այս շաբվաթ ոստիկանությունը խուզարկության նպատակով տակնուվրա էր արել լրագրողի շնողների տունը: Բացի Մուխթարլըից, հարցաքննության է կանչվել ռադիոկայանի տեխնիկական սպասարկման ողջ անձնակազմը:
Իսկ նախորդ շաբաթ ոստիկանությունը խուզարկել է ռադիոկայանի գրասենյակը: Այնտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր, և վերջում փակել գրասենյակը: