Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7759-ի, տուժածներինը՝ 16,000-ի
Նեպալում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 7759-ի, տուժածների թիվը՝ 16,000-ի, հաղորդել է Նեպալի Ատակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
Ապրիլի 25-ին տեղի ունեցած ավերիչ՝ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է շուրջ 90 հետցնցում՝ 3,2-ից մինչև 6,9 մագնիտուդ ուժգնությամբ:
Առավել մեծ վնասը հասցվել է երկրի մայրաքաղաք Կատմանդուին: ԱՄբողջովին ավերվել է 288 հազար բնակելի տուն: Եվս 254 հազար բնակելի տներ վնասվել են: