Ինչ զգեստ էր կրում հանրահայտ նկարչուհին. 50 տարի շարունակ փակի տակ պահված զգեստապահարանը՝ ֆոտոշարքում
Մեքսիկացի հանրահայտ նկարչուհի Ֆրիդա Կալոյի մահվանից հետո՝ 1954թ-ին, նրա ամուսին Դիեգո Ռիվյերան կնոջ ունեցվածքը փակել էր տան լոգասենյակում և պահանջել, որպեսզի այն բացվի միայն նրա մահից 15 տարի անց:
Այդպես էլ արվել էր. և միայն 2004 թ-ին այն բացվել էր, իսկ ներսում գտնվող այն ամենը, ինչ պատկանում էր Ֆրիդա Կալոյին՝ աքսեսուարներից մինչև կորսետները, լուսանկարել էր լուսանկարիչ Միյակոն:
Այս օրերին բացառիկ լուսանկարները ցուցադրվում են Լոնդոնի պատկերասրահներից մեկում: