211652_close_icon
views-count2528 դիտում article-date 21:14 06-05-2015

Վալերի Կեչինով. Յուրա Մովսիսյանը բոլորից նեղացած է

Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Կեչինովը [url=http://www.sport-express.ru/football/rfpl/reviews/872817/]«Սպորտ-Էքսպրեսի»[/url] հետ զրույցում գոհունակություն է հայտնել, որ ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ավելի հաճախ է սկսել երիտասարդ խաղացողներին տեղ տալ թիմի հիմնական կազմում, ինչպես նաեւ քննադատել է «Սպարտակի» կազմում հանդես եկող Յուրա Մովսիսյանին, որը վերջին շրջանում կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում: «Միշտ էլ հաճելի է թիմի կազմում տեսնել ֆուտբոլիստների, որոնց աչքերից կրակ է թափում: Այդ գիծը պետք է շարունակել: Հաստատ ավելի վատ չի կարող լինել: Վերջին խաղերում Մովսիսյանը փոխարինման դուրս գալով, ամբողջ տեսքով ցույց է տալիս, որ բոլորից նեղացած է: Իսկ երիտասարդ տղաները իրենց չեն խնայի արեւ տակ տեղ ունենալու համար»,- նշել է Կեչինովը:

Նմանատիպ նյութեր