211652_close_icon
views-count776 դիտում article-date 17:00 06-05-2015

Զարգացման նոր միտումներ սեյսմիկ ոլորտում

Մայիսի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի աշխատասենյակում տեղի ունեցավ խորհրդակցություն-քննարկում` նվիրված հանրապետությունում սեյսմիկ ոլորտի զարգացման միտումներին: Խորհրդակցություն-քննարկման ընթացքում բարձրացվեցին ՏԿԱԻՆ Գանռու երկրաֆիզիկական միջազգային գիտական կենտրոնի բացման միջոցառումների պատրաստության աշխատանքներին, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ՊՈԱԿ-ների դիտացանցի արդիականացման աշխատանքներին, դիտացանցի կայանների առօրյա գործունեությանն ու խնդիրներին վերաբերող հարցեր: Քննարկվեցին նաև այն աշխատանքները, որոնք կատարվել են հանրապետության տարածքի և տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ուղղությամբ: Ոլորտի մասնագետները ընդգծեցին, որ որոշակի աշխատանք պետք է տարվի հանրապետության տարբեր մարզերում գտնվող Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության երեք և ԼՂՀ-ում գտնող մեկ ՊՈԱԿ-ների միջև համագործակությունն առավել սերտ դարձնելու ուղղությամբ: Նախարար Ա. Երիցյանը քննարկման մասնակիցներին հանձնարարեց մեծ ուշադրությամբ և հետևողականորեն աշխատել ոլորտում առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ կարգադրեց Գառնիի միջազգային կենտրոնի բացման արարողությունը կազմակերպել բարձր մակարդակով` ընդգծելով, որ այն կլինի ոչ միայն սեյմսիկ, այլև` գիտական կենտրոն, ինչպես նաև՝ կունենա ոչ միայն տեղական, այլև միջազգային մեծ նշականություն: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր