211652_close_icon
views-count610 դիտում article-date 15:46 06-05-2015

Յուլիա Տիմոշենկոն քննադատել է երկրի կառավարությունում արտասահմանցիների առկայությունը

«Արտասահմանցիները, հնարավոր է, արժանի են մեր հարգանքին, քանի որ նրանք եկել են մի երկիր, որտեղ պատերազմ է, որին նրան ծանոթ չեն, և նրանք եկել են բարի գործ անելու: Սակայն նրանք շատ վատ գիտեն Ուկրաինան, երկրի առանձնահատկությունները, իրական խնդիրները, նրանք լավ իրազեկված չեն, թե որտեղ են ամենացավոտ կետերը: Նրանք այդ ամենը չգիտեն, նրանք միայն սովորում են: Սակայն հարց է, թե արդյոք մենք ունե՞նք ժամանակ սովորեցնելու համար»,- ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ, խորհրդարանական «Բատկիվշչինա» ֆրակցիայի ղեկավար Յուլիա Տիմոշենկոն` քննադատելով է երկրի կառավարությունում արտասահմանցիների առկայությունը: Հիշեցնենք, որ 2014-ի ընտրություններից հետո իշխանության եկան մի շարք արտասահմանցիներ, ովքեր իրենց պաշտոնների համար երկրի քաղաքացիություն ընդունեցին: Այսպես, ֆինանսների նախարարությունը գլխավորեց ԱՄՆ-ից եկած Նատալիա Յարեսկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը՝ Լիտվայից Այվարաս Աբրոմավիչուսը, իսկ առողջապահության նախարարի և ՆԳՆ փոխնախարարի պաշտոնները զբաղեցրեցին Վրաստանից ժամանած Ալեքսանդր Կվիտաշվիլին և Էկա Զգուլաձեն:

Նմանատիպ նյութեր