Քարանձավային տաճար՝ Կահիրեում. ֆոտոշարք
Սուրբ Սիմոնի վանքը, որ հայտնի է նաև «Քարանձավային տաճար» անվանումով, գտնվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ-արևելք՝ Մոկատամ լեռներում: Այս շրջանում ապրում են մեծ թվով զաբելիններ՝ քրիստոնյաների հետնորդներ, որոնք անցյալ դարի 40-ական թվականներին Եգիպտոսի հյուսիսից գաղթել են այս շրջան՝ կյանքի համար բարենպաստ պայմանների փնտրտուքով:
Ներկայումս նրանց թիվն արդեն անցել է 30.000-ից: Նրանց բնակավայրը հաճախ անվանում են «աղբի գյուղ», քանի որ բնակիչները ժամանակի ընթացքում հասկանալով, թե աղբի վերամշակման աշխատանքն ինչ եկամտաբեր է, սկսել իրենց ապրուստն ապահովել դրանով: