Սպիտակ տաճար. ճարտարապետական գլուխգործոց. ֆոտոշարք. տեսանյութ
Լուսանկարներին նայելով՝ դժվար է հավատալ, որ իրականում նման կառույց գոյություն ունի աշխարհում: Սա բուդդիստական տաճար է, որը Թաիլանդում է գտնվում: Կրում է Վատ Ռոնգ Կխուն անվանումը, սակայն շատ ավելի հայտնի է «Սպիտակ տաճար» անվանումով: Կառուցվել է 1997 թվականին՝ թաիլանդցի ճարտարապետ Չալերմչայու Կոսիպիպատայի կողմից:
2014 թվականին տաճարը տուժեց հզոր երկրաշարժից: Ճարտարապետը հայտարարեց, որ այն այլևս վերականգնման ենթակա չէ, սակայն միջազգային ակտիվ աջակցության շնորհիվ ճարտարապետական այս գլուխգործոցը բերվեց իր նախկին տեսքին: Առայժմ արգելվում է զբոսաշրջիկների մուտքը տաճար, քանի որ վերջնական վերանորոգման աշխատանքներ են դեռ տարվում: