Նախագահ Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ուորլիքը հանդիպել են Վաշինգտոնում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում;
«Շատ ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի Վաշինգտոնում: Մենք այս երեկո հնարավորություն ունեցանք զրուցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,-գրել է նա:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելու է առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր: