211652_close_icon
views-count1258 դիտում article-date 18:42 05-05-2015

Աֆրիկայի ամենահարուստ գործարարը ցանկանում է գնել Լոնդոնի «Արսենալին»

Աֆրիկացի միլիարդատեր Ալիկո Դանգոտեն հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալին»: «Շարունակում եմ հուսալ, որ մի գեղեցիկ օր նորմալ գնով կգնեմ այդ ակումբը: Ես կարող եմ նրան գնել, բայց ոչ թե ծիծաղելի գնով, այլ այնպիսին, որ նրա տերերը չկարողանան դիմադրել: Ես գիտեմ իմ ռազմավարությունը: Վենգերին անհրաժեշտ է փոխել ակումբի կառավարման ոճը: Նրանց նոր ուղղություն է պետք»,- հայտարարել է Դանգոտեն: Նշենք, որ 55-ամյա նիգերիացու կարողությունը գնահատվում է 15,7 միլիարդ դոլար: 2010 թվականին Դանգոտեն, որը երկրպագում է «Արսենալին», արդեն փորձ էր արել լոնդոնյան ակումբի բաժնետոմսեր գնել: Այդ ժամանակից ի վեր նրա կարողությունը ավելացել է ավելի քան յոթ անգամ:

Նմանատիպ նյութեր