211652_close_icon
views-count31559 դիտում article-date 17:26 05-05-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ 2014 թվականին Երևանում BMW-ի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթար-հրդեհից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի և հրդեհի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդահուր իրավասության դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW մակնիշի 34 AA 052 համարանիշի ավտոմեքենան վարել է Լևոն Մխիթարյանը, իսկ ավտոմեքենայում եղել են Երևան քաղաքի Ռոստոմյան 36 տան բնակիչ, 22-ամյա Արամ Սարգսյանը և 24-ամյա Ռոզա Մինասյանը: Վերջիններս տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Ա. Սարգսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը 2 օր հետո է կարողացել պարզել վարորդի ինքնությունը, իսկ քննիչի կողմից նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Ա. Սարգսյանն ու Ռ. Մինասյանը եղել են ոչ սթափ վիճակում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ այդ օրը տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհից: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/15/26982/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], 2014 թվականի սեպտեմբերի 15-ին խոշոր ավտովթար և հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Թումանյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել էր, որ BMW մակնիշի 34 AA 052 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գլխամասի դիմաց նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 VM 760 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար բախվել էր Nissan մակնիշի 34 LV 216 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո BMW-ն դուրս էր եկել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, որից հետո BMW-ում հրդեհ էր բռնկվել: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, «Ինեկոբանկ»-ի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս էին բերել Երևան քաղաքի Ռոստոմյան 36 տան բնակիչ, 22-ամյա Արամ Սարգսյանին և 24-ամյա Ռոզա Մինասյանին, որոնց օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության 1-03 բրիգադը տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այնտեղից Ա. Սարգսյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր