211652_close_icon
views-count3314 դիտում article-date 18:12 05-05-2015

Սելենա Գոմեսը պատասխանել է իրեն քննադատողներին

Սելենա Գոմեսն իր կազմվածքի պատճառով վերջին շրջանում բազմաթիվ քննադատությունների եւ վիրավորանքների է արժանացել: Երբ համացանցում հայտնվեցին երգչուհու՝ Մեքսիկայում անցկացրած հանգստի լուսանկարները, շատերը նրան մեղադրեցին գիրանալու համար: Օգտատերերից մեկը լուսանկարներից մեկը բավականին կոպիտ է մեկնաբանել՝ գրելով, որ Սելենան պետք է սպորտով զբաղվի եւ հետեւի կազմվածքին, քանի որ շոու-բիզնեսում դա շատ կարեւոր է: Մեկնաբանությունը հունից հանել է երգչուհուն եւ նա պատասխանել է. «Դուք պարզապես զզվելի եք: Ես արդեն շոու-բիզնեսում եմ եւ կարող եմ չանհանգստանալ, թե ինչ են մտածում իմ մասին ձեր նմանները: Ես զբաղվում եմ սպորտով, եւ դուք իրավունք չունեք մարդկանց ասելու, թե ինչ պետք է անեն եւ ինչպես»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր