Բեռլինի սուպերմարկետներում սխալմամբ կոկաին է հայտնվել
Բեռլինի սուպերմարկետներում սխալմամբ մեծ խմբաքանակի կոկաին է առաքվել, որը թաքցրած է եղել կոլումբիական բանանների արկղերում:
Թմրանյութը ստացել է Aldi ցանցի 14 սուպերմարկետ: Կոկաինի խմբաքանակը կազմում է 386 կգ, իսկ արժեքը՝ 20 միլիոն եվրո:
Ոստիկանության տվյալներով՝ բանանների արկղերն օգտագործվել են կոլումբիացի թմրավաճառների կողմից, իսկ կոկաինը սուպերմարկետներում հայտնվել է «առաքիչների» սխալի հետեւանքով:
Առգրավված կոկաինի խմբաքանակն ամենախոշորն է Բեռլինի պատմության մեջ: Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ կրկին սխալմամբ նույն ցանցի սուպերմարկետներ էր առաքվել 140 կգ կոկաին: