Լեհաստանում ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագու է զոհվել
Լեհաստանի իշխանությունները քննություն են սկսել Կնուրուվ քաղաքում ֆուտբոլային երկրպագուի մահվան և անկարգությունների փաստով, որոնց հետևանքով վիրավորվել է 14 ոստիկան:
Խաղի ժամանակ ֆուտբոլային ֆանատները պայթուցիկներ են նետել խաղադաշտ, և դատավորը ստիպված ընդհատել է հանդիպումը: Մարզադաշտում ծեծկռտուք է սկսվել: Իրավապահները ռետինե փամփուշտներ են կիրառել, որոնցից մեկը դիպել է երկրպագուի պարանոցին` խախտելով արյան շրջանառությունը:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը:
Մահվան լուրը լսելուց հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են հիվանդանոցի մոտ, որտեղ էլ բախվել են ոստիկանների հետ: Նրանց ուղղությամբ նետվել են քարեր և հրահեղուկով շշեր: