Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7240-ի
Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7240-ի, վիրավորներինը` 14 հազարի: Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները կշարունակվեն ևս 3 շաբաթ:
Նեպալում ցնցումները շարունակվում են. երեկ գրանցվել է ևս մեկը` 4.1 մագնիտուդ ուժգնությամբ: