Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3300-ի
Նեպալում շաբաթ օրվա երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3300-ի. կա ավելի քան 6 հազար տուժած: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը այսքանով չի սահմանափակվի, քանի որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
Մայրաքաղաք Կատմանդուի բնակիչները, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ 2 օր բաց երկնքի տակ են գիշերել: Տուժած քաղաքներում և գյուղերում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Սեյսմոլոգները անցած օրերին գրանցել են 48 հետցնցում: