724 դիտում
21:43 03-05-2015
ԼՂՀ վարչապետն ընդունել է ավստրիացի խորհրդարանականի
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենևայն Հանս Յորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:
Վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը ևս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարևորել է Ավստրիայի խորհրդարանի և քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման և ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան և «Ավստրիայի ազատական կուսակցությանը»՝ վերջերս Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած լրջագույն ներդրման համար:
Յենևայն Հանս Յորգը ներկայացրել է «Ավստրիայի ազատական կուսակցության» դիրքորոշումները՝ ընդգծելով ազատության ձգտող ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը՝ որպես առաջնահերթություն: Նա իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության և ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:
Կողմերը քննարկել են Արցախի ժողովրդավարությանն ու հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր ևս:
Հանդիպմանը մասնակցում էին նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
985 դիտում
18:23 19-12-2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին
4839 դիտում
16:47 12-11-2016
ԼՂՀ վարչապետն ազատել է Արթուր Հարությունյանին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ տնօրենի պաշտոնից
Այս բաժնից
904 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
781 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
844 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ