Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 17 մարդ
Բաղդադի կենտրոնում գտնվող առեւտրի կենտրոնի տարածքում երկու պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել, եւս 10-ը վիրավորվել է: Պայթուցիկ սարքերը մահապարտը գործի է դրել երկու ավտոմեքենաներում:
Պայթյունները տեղի են ունեցել առեւտրի կենտրոնի մարդաշատ վայրում եւ սրճարանի հարեւանությամբ:
Իրաքում գործող ծայրահեղական-իսլամիստական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: