211652_close_icon
views-count12170 դիտում article-date 09:27 03-05-2015

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Volkswagen Golf-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 2-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 30 հասցեում՝ «Fresca» ռեստորանի դիմաց, Երևանի բնակիչ 38-ամյա Նիկոլայ Մոսինյանը իր վարած Mercedes մակնիշի 20 UU 191 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ, 40-ամյա Քնարիկ Աբելյանին պատկանող Volkswagen Golf մակնիշի 23 SU 381 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հետիոտնի համար նախատեսված մայթին վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 7-ամյա Էրիկ Դավթյանին և նրա քրոջը՝ 19-ամյա Դիաննա Դավթյանին, այնուհետև՝ բախվել ավտոլվացման դարպասին ու պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Դավթյանը տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, իսկ Դ. Դավթյանը Նաիրի, այնուհետև՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Volkswagen Golf-ը բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 63 UO 770 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր