Մահացել է բալետի անվանի պարուհի Մայա Պլիսեցկայան
Մայիսի 2-ին Գերմանիայում 90 տարեկանում սրտի նոպայից մահացել է ռուսաստանցի բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մայա Պլիսեցկայան:
Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինին, իսկ թատրոնին բալետի լեգենդի մահվան մասին հայտնել է երգչուհու ամուսինը՝ անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը:
Շչեդրինը հայտնել է, որ բժիշկները պայքարում էին Պլիսեցկայայի կյանքի համար, սակայն ոչինչ անել չեն կարողացել: