211652_close_icon

Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կասեմ. Պիեռ Ռիշարը լույս է ընծայել իր հուշերի գիրքը

views-count1454 դիտում article-date 19:52 02-05-2015
ֆրանսիական կինոյի ամենաանզուգական դեմքերից մեկը՝ կինոկատակերգու Պիեռ Ռիշարը լույս է ընծայել իր հուշերի գիրքը, որն անվանել է իր լավագույն ֆիլմերից մեկի վերնագրով՝ «Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կասեմ»: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, չնայած 80-ամյա Ռիշարին գիրքը գրել օգնել է լրագրող և կինովավերագրող Ժերեմի Էմբերը, գիրքը ստացվել է փոքր-ինչ խառնիճաղանչ և ուրախ՝ ինչպես բոլոր նրա ֆիլմերը: Գրքում Պիեռ Ռիշար Մորիս Շարլ Լեոպոլդ Դեֆեն պատմում է իր կյանքի զավեշտալի, պահերով անհեթեթ դրվագների մասին: Մասնավորապես, նա հիշում է, թե ինչպես լինելով հարուստ ընտանիքից, իր դերասանական ուղին սկսելուց առաջ որոշ ժամանակ «հաց է վաստակել» մերսող աշխատելով:

Նմանատիպ նյութեր