211652_close_icon
views-count466 դիտում article-date 11:12 28-04-2015

Մայր Աթոռը լույս է ընծայել «Լինել Աստված» գիրքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լինել Աստված (մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի վարդապետության)» գիրքը: Գրքում ներկայացված է Ս. Ներսես Շնորհալու քրիստոնեական վարդապետության հայացքների ամբողջական և համակարգված վերլուծությունը մարդու աստվածացման վերաբերյալ: Մեսրոպ վարդապետը նաև համադրում ու վերլուծում է ինչպես Ընդհանրական, այնպես էլ Հայ Եկեղեցու հայրերի ու վարդապետների բոլոր տեսակետները քրիստոնեական վարդապետության այս կարևորագույն դրսևորման մասին: Աշխատությունը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ:

Նմանատիպ նյութեր