211652_close_icon

Բակո Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ

views-count1030 դիտում article-date 12:41 02-05-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից եւ Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ: Հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար:

Նմանատիպ նյութեր