Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար ամերիկացին 199 տարվա ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ մի քաղաքացի, որի ինքնությունը գաղտնի է պահվում, Մեքսիկայի տարածքում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ստեղծելու եւ տարածելու համար դատապարտվել է 199 տարվա ազատազրկման:
Նա մի կնոջ համաձայնությամբ լուսանկարել է նրա անչափահաս աղջկան եւ լուսանկարները տեղադրել վճարովի կայքերում` առաջարկելով համապատասխան ծառայություններ: Բացի դատավճռից, նա 96 000 դոլար տուգանք պետք է վճարի: Կնոջը եւս ազատազրկում է սպառնում: