211652_close_icon
views-count645 դիտում article-date 14:35 01-05-2015

Նռնակ և ատրճանակ՝ շախմատի տան հետնամասում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող շախմատի տան հետնամասում նռնակ և ատրճանակ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «PERFECTA FBI 8000» տիպի 8 մմ տրամաչափի գազային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7,62 տրամաչափի 50 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր