211652_close_icon
views-count2824 դիտում article-date 15:10 01-05-2015

Շուրջ 50 օր է, ոչ ոք կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին չի տեսակցել և հեռախոսազրույց չի ունեցել

Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ոչ միայն ծայրահեղ ծանր է, այլեւ փաստաբանը շուրջ 50 օր է, նրան չի տեսել եւ անգամ հեռախոսով չի խոսել հետը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Նա նշեց, որ բժշկական եզրակացություններից միայն գիտի, որ վիճակը շատ ծանր է եւ, երբ գնում է նրան տեսակցելու, ասում են, որ վատառողջ է, չի կարող հանդիպել նրա հետ եւ արդեն 50 օր է, ինչ այդպես է: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա անհապաղ վիրահատության` երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը եզրակացություն է ներկայացրել, որ Հակոբ Հակոբյանն անհապաղ ստացոնար բուժման կարիք ունի, որն էլ ներկայացրել են ՔՀԿ-ի վարչությանը, սակայն ոչ մի պատասխան չկա: «Նոպաներն անընդհատ կրկվում են: Արդեն արյուն է միզում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անգամ փորձել եմ նրան հանդիպել, բայց այնքան վատ է, որ չի կարողանում իջնի, որ տեսակցեմ: Նմանատիպ դեպքերում պետք է անհապաղ արձագանքեին, բայց դեռ ոչ մի արձագանք: Իհարկե, կալանքի հետ համաձայն չենք, բայց այս դեպքում մենք չենք ասում՝ կալանքը փոխենք, մենք պահանջում ենք, որ ստացոնար բուժման տանեն: Առողջության վերականգնման հարց է, որն անհասկանալի պատճառով չեն ցուցաբերում»,- ավելացրել էր փաստաբանը: Էլ ավելի վաղ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանը խցում վնասել է իր ոտքը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ մարտի 20-ի երեկոյան Հակոբ Հակոբյանը խցում տեղաշարժվելիս պատահաբար ընկել է: «Ոտքը ռենտգեն են արել: Վտանգավոր ոչինչ չկա՝ սալջարդ է»,- ավելացրել էր Գ. Ղլեչյանը: Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունեցող գործարարը, ով հաճախակի ուշաթափվում է, մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նմանատիպ նյութեր