211652_close_icon
views-count2433 դիտում article-date 10:46 01-05-2015

Պետական Toyota–ները փոխարինվում են Nissan-ներով. Ժամանակ

«Աժ աշխատակազմի մեր լավատեղյակ աղբյուրը երեկ մեզ տեղեկացրեց, որ Աժ ՕԵԿ, ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա: Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Նշենք, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով: Իսկ այս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: Գնելով ոչ թե Toyota ներ, այլ Nissan-ներ, իշխանությունը կարծես թե ցույց է տալիս, որ ինքը ազատ է ընտրության հարցում, և պարտադիր չէ, որ ամբողջ պետական բյուջեն ուղղվի Քոչարյանների բիզնեսի բարգավաճմանը: ՀՀ Nisan-ներ ներմուծում է Կարեն Շահմուրադյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակի 10-րդ համարն է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր