211652_close_icon
views-count63226 դիտում article-date 11:47 29-05-2020

Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Nissan Teana-ն, 2 Mercedes-ները, Toyota Camry-ն և Nissan Tiida-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու շթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Սահակյանի վարած Nisan Teana մակնիշի, Փարաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Ավետիք Արշակյանի վարած Mercedes C180 մակնիշի, Փարաքար գյուղի բնակիչ՝ 26-ամյա Յուրի Սահակյանի վարած Toyօta Camry մակնիշի, Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Երանյանի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վարդան Հակոբյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Գ, Երանյանն ու Վ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, որից հետո Ա. Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ օրվա պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ։ Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամաել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Վիրավորաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր