Ալրաղացի Լյովին պատկանող «Ախ Թամար» ռեստորանը փակվել է. ՉԻ
««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է: Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով:
Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից բերված օտարերկրացի պարուհիներ: Այնուհետև հաճախորդները կարող էին 200 ԱՄՆ դոլարով ընտրել պարուհիներից որևէ մեկին և զվարճանքը շարունակել արդեն առանձին միջավայրում:
Թե ինչի համար են ժամանակավորապես կողպվել հյուրանոցի դռները՝ անհասկանալի է: Հյուրանոցի աշխատակազմի համար ևս անհասկանալի է, թե ինչն է մի քանի օր համալիրի աշխատանքների դադարեցման պատճառը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։