1336 դիտում
22:38 30-04-2015
Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը
Ապրիլի 30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ջազի միջազգային օր հռչակելու առաջին իսկ տարուց՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրի տարածքում օրվան նվիրված այս տարվա բացօթյա համերգը մեկտեղել էր hայկական ու համաշխարհային ճանաչված ջազմենների ու ջազ-բենդերի. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյան («Չիկո և ընկերներ»), Վահագն Հայրապետյան, Հայաստանի պետական ջազ-նվագախումբ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի
ղեկավարությամբ, Կարեն Մամիկոնյան և այլք։
Այս տարի Ջազի օրվա երևանյան հյուրերն էին Գարո և Դիրան Թավիջյան եղբայրները, ինչպես նաև Գորան Գեշովսկին, ովքեր Մակեդոնիայում և աշխարհում ճանաչված ջազմեններ են:
Համերգի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ջազի միջազգային օրվա առթիվ կոմպոզիտոր, դիրիժոր Մելիք Մավիսակալյանին և կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պարգևատրեց քաղաքապետի Ոսկե մեդալով։
Նմանատիպ նյութեր
7477 դիտում
17:17 29-04-2020
Ջազի միջազգային օրը Երևանում այս տարի կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով
1451 դիտում
13:02 19-04-2021
Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու է Երևանում
5582 դիտում
23:50 30-04-2016
Ջազը հանուն համամարդկային արժեքների. Երևանը նշեց Ջազի միջազգային օրը
Այս բաժնից
1162 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1465 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ