211652_close_icon
views-count1940 դիտում article-date 15:30 30-04-2015

«Samsung»-ը առաջ անցավ հիմնական հակառակորդից` սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով

Հարավկորեական «Samsung» ընկերությունը աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել սմարթֆոնների վաճառքով` առաջ անցնելով իր հիմնական հակառակորդից՝ ամերիկյան «Apple»-ից: Այս մասին են վկայում «Strategy Analytics» վերլուծական ընկերության տվյալները: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հարավկորեական ընկերությունը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 83.2 մլն սմարթֆոն է վաճառել` «Apple»-ի 61.2 մլն «iPhone»-ի համեմատ:

Նմանատիպ նյութեր